четверг, 10 января 2013 г.

1.3 Էկոնոմետրիկան այսօր


Այսօր էկոնոմետրիկան զբաղեցնում է արժանի տեղ տնտեսական գիտությունների շարքում: Աշխարհում թողարկվում է գիտական ամսագրերի մի ամբողջ շարք` ամբողջությամբ նվիրված էկոնոմետրիկային` այդ թվում Journal of Ekonometrics–ը (Շվեդիա), Econometric Reviews –ը (ԱՄՆ), Sankha. Indian Journal of Statistics. Ser D. Quantitative Economics –ը (Հնդկաստան), Publications Econometriques–ը (Ֆրանսիա):
Էկոնոմետրիկան ուսումնասիրում են աշխարհի առաջատար համալսարաններում, առկա է այն հասկացողությունը , որ առանց էկոնոմետրիկական  մեթոդների անհնար է իրականացնել մակրո- և միկրոտնտեսական վերլուծություններ:
Վիճակագրական (տնտեսաչափական) մեթոդները օգտագործվում են արտասահմանյան և հայրենական տնտեսական և տեխնիկատնտեսական հետազոտություններում, կառավարման (մենեջմենտի) հետ կապված աշխատանքներում: Կիրառական վիճակագրության և այլ վիճակագրական մեթոդների կիրառությունը տալիս է նշանակալի տնտեսական արդյունավետություն: Օրինակ ԱՄՆ-ում տարեկան տնտեսվում է մինչև 20 մլրդ դոլար միայն որակի վիճակագրական հսկման արդյունքում: 1988թ. ՌԴ-ում միայն տվյալների վիճակագրական վերլուծության ծախսերը կազմել են 2 մլրդ ռուբլի, որը հավասար է ԱՄՆ 2 մլրդ դոլարին: Վիճակագրական մեթոդների, տեխնիկատնտեսական հետազոտություններում, ինժեներական գործում դրանց կիրառման վերաբերյալ հրապարակումները մշտապես ի հայտ են գալիս բազում գիտական ամսագրերում: Սակայն անհրաժեշտ է փաստել, որ մենեջերների, տնտեսագետների և ինժեներների մեծամասնության համար էկոնոմետրիկան մի տեսակ էկզոտիկ բնույթ է կրում: Սա բացատրվում է նրանով, որ բուհերում վիճակագրության ժամանակակից մեթոդներին պատշաճ ուշադրություն չի դարձվում: Ամեն դեպքում, 2001թ. դրությամբ, այդ բնագավառի յուրաքանչյուր մասնագետ որակավորման որոշակի մակարդակի է հասել ինքնուսուցման միջոցով: Սրա բացատրությունն այն է, որ բուհական ծրագրերում ընդամենը երկու դասընթաց է նախատեսված, որոնք կապված են վիճակագրական մեթոդների հետ: Դրանցից մեկը <<Հավանականությունների տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն>> է: Այս ոչ մեծ դասընթացը դասավանդում են մաթեմատիկական առարկաների դասախոսները և հասցնում են տալ միայն ընդհանուր պատկերացում մաթեմատիկական վիճակագրության հիմնական հասկացությունների վերաբերյալ: Բացի դրանից, մաթեմատիկոսների ուշադրությունը սևեռված է հիմնականում ներմաթեմատիկակն հիմնախնդիրներին, նրանց առավել հետաքրքրում են թեորեմների ապացուցումները, քան տնտեսագիտության և մենեջմենտի խնդիրներում ժամանակակից վիճակագրական մեթոդների կիրառությունը: Մյուս դասընթացը` <<Վիճակագրությունը>> կամ <<Վիճակագրության ընդհանուր տեսությունն >> է, որը մտնում է տնտեսագիտական առարկաների ստանդարտ բլոկի մեջ: Այն կարդում են մաթեմատիկայում ոչ միշտ բավարար կոփված մասնագետները: Այդ դասընթացը փաստորեն նախամուտք է կիրառական վիճակագրություն և իր մեջ պարունակում է առաջին պարզունակ դրույթները տնտեսաչափական մեթոդներից:
Էկոնոմետրիկան որպես ուսումնական առարկա` հենվելով վերը նշված երկու ներածական դասընթացների վրա, կոչված է տնտեսագետին, մենեջերին, ինժեներին զինել վերջին 50-70 տարիներին մշակված ժամանակակից տնտեսաչափական մեթոդներով: Չտիրապետելով էկոնոմետրիկային` հայրենական մասնագետը (մենեջեր, ինժեներ), դառնում է անմրցունակ արտասահմանյան մասնագետների համեմատությամբ: